երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արցախցի մայրիկները ԿԽՄԿ շենքի դիմաց ակցիա են անցկացրել (տեսանյութ)

Արցախցի մայրիկները ԿԽՄԿ շենքի դիմաց ակցիա են անցկացրել (տեսանյութ)

Արցախի շրջափակման 29-րդ օրը արցախցի մայրիկները երեխաների հետ հավաքվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի շենքի դիմաց՝ բարձրաձայնելով շրջափակման հետեւանքով երեխաների համար կենսականորեն անհրաժեշտ սննդամթերքի, դեղորայքի եւ այլ անհրաժեշտ պարագաների բացակայությամբ պայմանավորված խնդիրները։

Ադրբեջանի հանցավոր գործողությունների պատճառով երեխաների բնականոն կյանքը խաթարված է, իսկ ծնողները անելանելի դրության մեջ են հայտնվել:

Մայրիկները ԿԽՄԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին խնդրել են միջոցներ ձեռնարկել երեխաների հիմնարար իրավունքները ապահովելու համար։

 

  • Կիսվել: