չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախցի մարզիկը  բռնցքամարտի  առաջնությունում հաջողություններ է գրանցում

Արցախցի մարզիկը բռնցքամարտի առաջնությունում հաջողություններ է գրանցում

Արցախցի բռնցքամարտիկ Մանվել Պետրոսյանը Չեչնիայի Հանրապետության առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ահմադ-Հաջի Կադիրովի հիշատակին Չեչնիայի Գրոզնի քաղաքում ընթացող առաջնության առաջին մենամարտում հաղթել է Տաջիկստանի ներկայացուցիչ, Ռուսաստանի սպորտի վարպետ Մուրոդզոդա Աբուբաքարին։

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է Մանվել Պետրոսյանի  մարզիչ Նարեկ  Աբրահամյանը։

Нет описания.

«Առաջնությունն ընթանում է մինչև 60 կգ քաշային կարգի մեծահասակների միջև։ Մանվելն իր երկրորդ հաղթանակը տարավ Ղրղզստանի ներկայացուցիչ Սեյթբեկ Ուլու Մունարբեկի նկատմամբ, ով Տաշքենդում կայացած 2023 թվականի աշխարհի առաջնության հաղթողն է։ Կայացած երկու մենամարտերից բացի, մեր մարզիկն ունի ևս երկու մենամարտ։ Երրորդը  կանցկացվի Ռուսաստանի ներկայացուցչի հետ, իսկ վերջին  մենամարտը դեռ չգիտենք, թե ում հետ կընթանա»,-մանրամասնել է Ն. Աբրահամյանը։

Մարզչի խոսքով՝ Մանվել Պետրոսյանը կյանքի ճանապարհի` ադրբեջանցիների կողմից  փակվելու հետևանքով չէր կարողացել վերադառնալ Արցախի Հանրապետություն։ Բայց նա  կարողացել է պատշաճ ձևով մարզվել, մասնակցել  առաջնություններին,   հաղթանակներ կերտել և այս դժվար ժամանակահատվածում բարձր պահել հայրենիքի պատիվը։

  • Կիսվել: