երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախցի ձյուդոիստները հանդես են եկել ցուցադրական պարապմունքներով

Արցախցի ձյուդոիստները հանդես են եկել ցուցադրական պարապմունքներով

Արցախցի ձյուդոիստները Արցախյան շարժման 35-ամյակի առթիվ հանդես են եկել ցուցադրական պարապմունքներով:

 «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ պարապմունքներին իրենց ուժերն են փորձել շուրջ 50 ձյուդոյի մարզիկներ։
Нет описания.
Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Իվան Ազիզբեկյանի խոսքով՝ մարզիկները ոգևորությամբ  են մասնակցել պարապմունքներին, հատկապես, երբ դրանք  նվիրված են արցախցու 35-ամյա պայքարին:
 
«Շատ կարևոր է, որ Արցախն այս դժվար օրերին կարողանում է դիմակայել, և մեր մարզիկներն էլ հնարավորություն են ստանում ցուցադրելու իրենց սովորածը: Ձյուդոն, ի թիվս այլ սպորտաձևերի, զարգացման ընթացք ունի  մեր Հանրապետությունում:  Մարզիկները պետք է մասնակցեին  տարբեր մրցաշարերի, բայց  ճանապարհի փակ լինելը մեզ զրկեց այդ հնարավորությունից: Հույս ունենանք, որ առաջիկայում կայանալիք մրցաշարերի ժամանակ Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհը բաց կլինի»,-ասել է Ի. Ազիզբեկյանը:

  • Կիսվել: