կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ

Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ

Սեպտեմբերի 13-ի, ժամը՝ 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում ենք քաղաքացիներին այս ընթացքում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության պարագայում:

Իրավիճակի հնարավոր փոփոխության դեպքում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: Բնակչությանը հորդորում ենք պահպանել հանգստություն և զգոնություն, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է հայտարարության մեջ։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: