ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է

Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխումը տեխնիկական պատճառներով հետաձգվել է

Բարեգործական կազմակերպությունների կողմից Արցախ ուղարկված մարդասիրական օգնության բաշխման հերթական փուլի մեկնարկը,որի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող՝ հաշմանդամության խումբ ունեցող և կերակրողին կորցրած՝ 63 տարին լրացած, աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ ստացող անձանց  պետք է տրամադրվի սննդամթերք և հիգիենայի պարագաներ, տեխնիկական պատճառներից ելնելով՝ հետաձգվում է:

Այս մասին տեղեկացրել են Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունից` հայցելով ներողամտություն եւ խնդրելով  հանգամանքներին ըմբռնումով մոտենալ:

Օգնության տրամադրման մեկնարկի վերաբերյալ գերատեսչությունը հանդես կգա նոր տեղեկատվությամբ:

  • Կիսվել: