ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նրանք, ովքեր չեն աշխատելու ազատվելու են․ Արայիկ Հարությունյանը՝ իր կադրային նշանակումների մասին

Նրանք, ովքեր չեն աշխատելու ազատվելու են․ Արայիկ Հարությունյանը՝ իր կադրային նշանակումների մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով նախագահի աշխատակազմում նշանակումների մասին՝ հորդորել է հնարավորություն տալ մարդկանց աշխատել։

«Շատերը խանդից, շատերը չընդգրկվելով մեր կադրային նշանակումներում, փորձում են թիրախավորել մեր նշանակված, պատասխանատվություն ստանձնած քաղաքացիներին։ Ժամանակ տվեք ու կտեսնեք։ Ով չաշխատի, ով չպահպանի վարքագծային ու այլ կանոններ, մեզ հետ միասին չեն քայլելու, բայց իհարկե, կշարունակեն մնալ մեր քաղաքացիները։ Ոչ մեկի մեջ թշնամի մի փնտրեք», - հայտարարել է Հարությունյանը։

Նա ընդդիմախոսներին հորդորել է մարդկանց քննադատել կամ գնահատել իրենց կատարած աշխատանքով։

Ինչ վերաբերում է իր խորհրդականներին ու օգնականներին, Հարությունյանն ասաց, որ ինքն է ընտրում՝ ովքեր կարող են իրեն խորհուրդ տալ և օգնել։

«Հանգիստ եղեք։ Այն անձինք, ում ընտրել եմ որպես խորհրդական, օգնական, գիտեմ՝ ինչ խորհուրդ են տալու և ինչպես են ինձ օգնելու։ Նրանք, ովքեր չեն աշխատելու ազատվելու են։ Պետությունից վճարվող ցանկացած քաղաքացի, հայրենակից պետք է հաշվետվություն տա իր աշխատանքի համար», - ընդգծել է Հարությունյանը։

  • Կիսվել: