կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Արայիկ Հարությունյանը Շուշիում մասնակցել Սերգեյ Ամիյանի կիսանդրու բացման արարողությանը

Արայիկ Հարությունյանը Շուշիում մասնակցել Սերգեյ Ամիյանի կիսանդրու բացման արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին Շուշի քաղաքում մասնակցել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր ազատամարտիկ Սերգեյ Ամիյանի  հիշատակը հավերժացնող կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:

Երկրի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Շուշիի պաշտպանական շրջանի հրամանատար Վաչագան Իշխանյանի ջոկատում փառավոր մարտական ուղի անցած և 1992թ.-ին մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոսի հիշատակին, նրա ընտանիքի անդամների ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ ծաղիկներ խոնարհել Սերգեյ Ամիյանի  կիսանդրու պատվանդանին:  

  • Կիսվել: