հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 14-ին ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին, ապա՝ կրակային պարապմունքին:

Միջոցառման ընթացքում ցուցադրվել են գրավված օբյեկտների ազատագրման, պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի և հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ հանցագործների շրջափակման  ու չեզոքացման գործողություններ:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ուսումնական վարժանքի մասնակիցներին՝ ցուցաբերած բարձր արհեստավարժության համար և նշել, որ ստորաբաժանման կարողությունների կատարելագործումը շարունակելու է մնալ իշխանությունների ուշադրության կենտրոնում:

  • Կիսվել: