ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել․ օրակարգում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցն էր

Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել․ օրակարգում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հարցն էր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հարցն էր:

Քննարկվել են արտաքին քաղաքական ու անվտանգային, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական ու տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցեր:

Նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են առկա հիմնախնդիրների լուծմանը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:

  • Կիսվել: