հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արայիկ Հարությունյանը հաստատել է ԱՀ կառավարության մի շարք որոշումներ

Արայիկ Հարությունյանը հաստատել է ԱՀ կառավարության մի շարք որոշումներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին հաստատել է կառավարության մի շարք որոշումներ:

Մելանյա Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Ալեքսանդր Շահրամանյանն ազատվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Աշոտ Դանիելյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ՝ ազատվելով կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից:
Նարեկ Գրիգորյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ:

Գայանե Գրիգորյանը նշանակվել է կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ՝ ազատվելով ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալի պաշտոնից:

 

  • Կիսվել: