ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով ընտրված պատգամավորների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով ընտրված պատգամավորների հետ

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքով ընտրված պատգամավորների հետ:

«Մեկ անգամ ևս շնորհավորելով Օրենսդիր մարմնում աշխատելու հնարավորություն ստանալու առթիվ՝ նրանց հետ քննարկել եմ վաղը՝ մայիսի 21-ին, նոր Խորհրդարանի ղեկավար կազմի ձևավորման հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև մեր երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների և դրանց լուծման շուրջ մեր՝ որպես Արցախի Հանրապետության ընտրված իշխանությունների, առաջիկա անելիքներին»,- գրել է նա ֆեյսբուքում։

  • Կիսվել: