չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանը դիմում է Սփյուռքին

Արայիկ Հարությունյանը դիմում է Սփյուռքին

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ-ուղերձ է հրապարակել, որում դիմում է նաև Սփյուռքին:

«Մեր հայրենակիցներին հորդորում եմ համախմբել ջանքերը՝ իրենց բնակության երկրների իշխանությունների և հասարակությունների ուշադրությունը սևեռելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործություններին և պահանջելու անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ»,- ասված է ուղերձում:

ԼՂ նախագահը Սփյուռքի մեր հայրենակիցներից ակնկալում է նաև աշխատանքներ իրականացնել հետևյալ ուղղություններով.

«Պահանջել կառավարություններից՝ խստիվ դատապարտել և կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու ուղղությամբ:

Պահանջել կառավարություններից իրավապաշպան կազմակերպություններից, ԶԼՄ-ներից և այլ դերակատարներից՝ ուղիղ իրավական որակումներ և քաղաքական գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող հանցագործություններին, պահանջել կառավարություններից քննարկել և սահմանել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով»:

  • Կիսվել: