Արայիկ Հարությունյանը այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ազգային անվտանգության ծառայությանտնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն:
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահը բարձր է գնահատել վարչության աշխատանքը հանրապետության ներքին և արտաքին անվտանգային սպառնալիքների դեմ պայքարում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ բոլոր խնդիրները մշտապես գտնվելու են պետության ուշադրության կենտրոնում:
.jpg?exif_rotate=y&no_disposition=y&name=060620AACHatukNshanVarch%20(1).jpg&sid=YWVzX3NpZDp7ImFlc0tleUlkIjoiMTc4IiwiaG1hY0tleUlkIjoiMTc4IiwiaXZCYXNlNjQiOiJmNVBDQklpLzhCaTgzbDFuRVRBQUtnPT0iLCJzaWRCYXNlNjQiOiJkZEtjeXk4NnFpMUZGTFZyOUpsUnVac1VibzNQdk1hRU9OYkJQYlB1bzlKTkJScmIyNkhsWW5vNWllR0s1UUljbWhnRENNbzR1MmQ2blZ6WXNENzF2YVNzUitlME1VNGJLaVJHcWdBNG1mNWlJNFNkK0FGcmNEL3BSeTZ3NkMwT2hJemhjcmZBQUZ6ZDFPWXpwNmxIMWc9PSIsImhtYWNCYXNlNjQiOiIzc3hCSUtITXdFSnB4cHpubkdpT1JHWGh0STFWOHMxYUJIYkk0QnlLeWlJPSJ9)
Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել նաև հատուկ նշանակության ստորաբաժանման տարածքում, ծանոթացել ծառայության պայմաններին: