ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը հանդիպել են. կձևավորվի աշխատանքային խումբ

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը հանդիպել են. կձևավորվի աշխատանքային խումբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր հանդիպում է ունեցել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ:

Նա նշել է. ՛՛Ինչպես գիտեք, օրեր առաջ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ քննարկել էինք քաղաքական առաջիկա համագործակցության հնարավորությունները:

Պայմանավորվածության համաձայն՝ այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել արդեն ընդլայնված կազմով: Կարեւորելով ծրագրային հիմնադրույթների համադրման միջոցով քաղաքական փոխգործակցության օրակարգի մշակումը՝ պայմանավորվել ենք «Միասնական հայրենիք» կուսակցության եւ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներից ձեւավորել աշխատանքային խումբ, որը կմշակի երկուստեք ընդունելի եւ կիրառելի համագործակցության ծրագիր՛՛:

  • Կիսվել: