ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արայիկ Հարությունյանն աշխատակազմերին է ներկայացրել գյուղատնտեսության և տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանն աշխատակազմերին է ներկայացրել գյուղատնտեսության և տարածքային կառավարման ու զարգացման նախարարներին (տեսանյութ)

Կառավարության ձևավորման աշխատանքների շրջանակում այսօր երկու աշխատակազմերի պատասխանատուներին եմ ներկայացրել ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանին և տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին:

Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: 
 
«Անդրադարձել եմ առկա խնդիրներին՝ պարենային անվտանգությունից մինչև քաղաքացիներին փայտահատման համար տրամադրվող թույլտվություններ, և մատնանշել այն պահանջները, որոնք անվերապահորեն պետք է հավուր պատշաճի կատարվեն այդ նախարարությունների կողմից»,- գրել է  նախագահը:

  • Կիսվել: