հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանին տրամադրվել է Արցախի Հանրապետության նախագահի վկայական

Արայիկ Հարությունյանին տրամադրվել է Արցախի Հանրապետության նախագահի վկայական

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այսօր` մայիսի 15-ին որոշում է կայացվել 2020 թվականի ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ ընտրված Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի վկայական տրամադրելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի ԿԸՀ-ից:

«Ընտրված Հանրապետության նախագահին վկայականն առձեռն հանձնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պլանավորված ավանդական հանդիսավոր արարողությունը տեղի չի ունեցել` պայմանավորված Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով գործող արտակարգ իրավիճակից բխող սահմանված  կարգի պահպանման անհրաժեշտությամբ:

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհավորում է Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին և մաղթում բեղմնավոր գործունեություն ու հաջողություններ»,-ասված է հրապարակման մեջ:

 

 

 

 

  • Կիսվել: