շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացած ԱԽ նիստում քննարկվել է ԱՀ-ում ստեղծված ռազմաքաղաքական վիճակը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացած ԱԽ նիստում քննարկվել է ԱՀ-ում ստեղծված ռազմաքաղաքական վիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Արցախի Հանրապետությունը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով երկրում ստեղծված ռազմաքաղաքական վիճակը:

Քննարկվել են ներքին և արտաքին ռեսուրսների համադրմամբ իրականացվող քայլերը, գնահատվել է իրավիճակի հաղթահարմանն ու հանգուցալուծմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը:

Քննարկված հարցերի վերաբերյալ նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: