շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանի գալը շատ կարևոր էր, նա ոգևորեց ու քաջալերեց զորքին, ու Եղնիկները հենց դրա շնորհիվ էլ պահվեց, իսկ ամպագոռգոռ հայտարարություններ անող որոշ ուժերի կամավորականներ խուճապահար փախչում էին. Կամավորական Ավետիս Ավետիսյանի պատմությունը

Արայիկ Հարությունյանի գալը շատ կարևոր էր, նա ոգևորեց ու քաջալերեց զորքին, ու Եղնիկները հենց դրա շնորհիվ էլ պահվեց, իսկ ամպագոռգոռ հայտարարություններ անող որոշ ուժերի կամավորականներ խուճապահար փախչում էին. Կամավորական Ավետիս Ավետիսյանի պատմությունը

Կամավորական Ավետիս Ավետսիսյանը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել է «Եղնիկներում» և մի շարք այլ վայրերում դաժան մարտերի: Aliqmedia-ի հետ զրույցում սահմռկեցուցիչ մանրամասներ է պատմել պատերազմի առաջին օրերին Թալիշի անկման, Մատաղիսի և «Եղնիկների» մարտերի մասին:

«Մատաղիսի անկումը անկազմակերպվածության արդյունք էր: Մատաղիսում տեղակայված կամավորները մեզ պատմում էին, որ իրենց մինչև վերջին պահը պահել են շենքում և չեն թողել բարձրանալ առաջնագիծ, իսկ երբ թողել են, պարզվել է, որ ադրբեջանական ԶՈՒՆ արդեն այտնեղ էր»,- պատմում է Ավետիսը:

Անգամ նահանջն ա եղել անկազմակերչպ, նշում է նա: «Դա ամենա վատ տեսարանն ա եղել իմ կյանում, որ երբևէ տեսել եմ... հազարից ավել զինվորարական մեկը լացելով, մյուսը պանիկայի մեջ խուճապահար փախչում էին: Ով գալիս էր, ասում էր. «Թուրը եկավ, փախեք»:

Նահանջողների ու լացողների մեջ եղել են այսօր ամպագոռգոռ հայտարարություններ անող քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչներ: Նրանք խուճապահար փախչում էին, իսկ երբ մենք ասում էինք` գոնե վիարորների տարեք ձեզ հետ, հրաժարվում էին, ասում էին. «Չէ մեր ավտոն մեր համար ա»»,- փակագծերը բացում է կամավորականը:

Այնուհետև նա վերհիշում է` հենց այդ ժամանակ էր...հոկտեմբերի երեքին առավոտյան ժամը 7-ին, երբ Թալիշը ընկել էր, իսկ Մատաղիսի զորքը գիշերը ժամը 3-ին գրեթե ամբողջովին նահանջել, Վահե-2 դիրք ժամանեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Արայիկ Հարությունյանը եկավ, մենք այդտեղ էինք: Պետք է ասեմ, որ դա բավականին օգնեց զորքին: Նա եկավ ու ասաց. «Տղերք, պիտի պահենք, կարողանալու՞ ենք պահել, թե՞ չէ»: Այդտեղ է, որ Արայիկ Հարությունյանն ասում է՝ ԱԱԾ հատուկ նշանակության զորքերը հրաժարվեցին գործողություն անել:

Արայիկ Հարությունյանի գալը շատ կարևոր էր, իրականում ինքը զորքին ոգևորեց, քաջալերեց, ու Եղնիկները հենց դրա հաշվին էլ մնացել է: Բարոյական շատ ծանր վիճակ էր զորքի մոտ, երբ որ դու տեսնում ես՝ 1200 հոգի ո՛նց է նահանջում ` մեկի ոտքը չկա, մեկի ձեռքը, մեկը լացում է, ու դու, տեսնելով սա, գալիս է նախագահը, քեզ ոգևորում է, ուզում ես մնալ, տեսնել՝ ի՛նչ ես անելու:
Մատաղիսի, Թալիշի, Արեգասարի անկումից հետո Եղնիկների պաշտպանությունը շատ բարդացել էր: Ու Արայիկ Հարությունյանի գալը, այո, իսկապես մեծ ոգևորություն առաջացրեց զորքի մոտ, ու Եղնիկներն այսօր, շնորհիվ նաև Արայիկ Հարությունյանի գալու, շնորհիվ տեղի հրամկազմի, կամավորների, զինվորների, բոլորի ջանքերի արդյունքում պահպանվեց…»:

  • Կիսվել: