ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ. կարևորվել է Արցախի ինքնորոշման հրամայականը

Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ. կարևորվել է Արցախի ինքնորոշման հրամայականը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հեռախոսով զրուցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և ևս մեկ անգամ վերահաստատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության զորակցությունը Արցախի ժողովրդին:

Այս մասին հրապարակվել է կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում։
 
«Վեհափառ հայրապետը Արցախի նախագահին տեղյակ է պահել Հունաստանի ու Կանադայի վարչապետների և Կիպրոսի նախագահի հետ ունեցած խորհրդակցությունների մասին, որոնք վերաբերել են Արցախի հարցին։ Նա հիշատակել է վերոնշյալ պաշտոնյաների մոտեցումները այս հարց վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
 
Հարությունյանն էլ իր հերթին անդրադարձել է Արցախի դիմագրաված ներկայիս մարտահրավերներին։
 
Զրուցակիցները կարևորել են Արցախի ինքնորոշման իրավունքը ամուր պահելու հրամայականը։

  • Կիսվել: