ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Առաջին օգնության վկայականներ է հանձնվել արդարադատության նախարարության անձնակազմին. ԱՀ ՆԳՆ

Առաջին օգնության վկայականներ է հանձնվել արդարադատության նախարարության անձնակազմին. ԱՀ ՆԳՆ

Առաջին օգնության վկայականներ է հանձնվել արդարադատության նախարարության անձնակազմին :

Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
 
Մայիսին Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության անձնակազմի հետ անց էր կացվել «Առաջին օգնության հիմունքները» թեմայով դասընթաց, որի ընթացքում ներկայացվել էր անհրաժեշտ առաջին օգնություն ցուցաբերելու ձևերը։
 
Նախարարության աշխատակիցները պրակտիկ աշխատանքի միջոցով ցուցադրել էին դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները, որի համար ստացել են վկայականներ։
 
Վկայականները դասընթացի մասնակիցներին է հանձնել ԱԻ պետական ծառայության տնօրենի աշխատակազմի բժշկական ապահովման բաժնի պետ Տիգրան Լազարյանը։ Նա շնորհավորել է դասընթացի մասնակիցներին, ընդգծելով, որ վկայականները առաջին օգնության և բուժօգնության գիտելիքների ձեռքբերման հավաստումն են:
 
Մեր տարածաշրջանում անչափ կարևոր է, որ մարդիկ գիտելիքներ ու հմտություններ ունենան առաջին օգնության վերաբերյալ, որպեսզի կարողանան տարբեր իրավիճակներում օգնություն ցուցաբերել տուժածին` մինչ մասնագիտական բժշկական ծառայության ժամանումը: Առաջին օգնության, ինքնօգնության և փոխօգնության դասընթացներ կկազմակերպվեն նաև առաջիկայում՝ տարբեր գերատեսչությունների ու կառույցների աշխատակիցների մասնակցությամբ:

  • Կիսվել: