չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն․ հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները

Առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն․ հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները

ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ Արցախում հացի սղության մասին:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն:

Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի:

Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն»,- նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: