չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Առաջիկա օրերին Արցախի հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր.ԳԳԱ հիմնադրամ

Առաջիկա օրերին Արցախի հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր.ԳԳԱ հիմնադրամ

Առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրության ծավալները:

Ի պատասխան «Արցախպրես» լրատվական գործակալության հարցին այս մասին տեղեկացրել են ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից՝ հավաստիացնելով, որ տարածված լուրերը կեղծ են, թե իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու:
 
Հիմնադրամից հայտնել են, որ թեև տարբեր խնդիրներ են առկա հունձի կազմակերպման, ցորենի անհրաժեշտ ծավալի, ալրաղացների գործունեության և վառելիքի հասանելիության հետ կապված, սակայն առաջիկա օրերին հնարավոր է լինելու պահպանել ալյուրի մատակարարման ու հացի արտադրության ծավալների կայուն մակարդակը՝ առնվազն վերջին օրերի չափով:

  • Կիսվել: