Առաջարկվում էր ՌԴ խաղաղապահ զորքեր մտցնել Արցախի տարածք, և մենք Շուշին ու Հադրութը չէինք կորցնի. Համբարձումյան
Եթե չեմ սպալվում՝ ևս մեկ նիստ տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին կամ 18-ին՝ Ազգային անվտանգության խորհրդի, որի ժամանակ ԳՇ պետը շատ մանրամասն ներկայցրեց տիրող իրավիճակը, հեռանկարը, և այն, որ մենք գնում ենք դեպի պարտություն, և առաջարկություն կար դադարեցնելու ռազմական գործողությունները, այդ կարծիքին էր նաև, Տոնոյանը, որը, եթե չեմ սխալվում ներկա էր, ներկա էին նաև Արման Աբովյանը և Մարուքյանը: Այս մասին 5-րդ ալիքի եթերում հարցազրույցի ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Միքայել Համբարձումյանը:
Նա նշեց. ՛՛Բավականին մանրամասն քնարկում տեղի ունեցավ, այնուամեայնիվ, նման որոշում տեղի չունեցավ՛՛:
Հարցին՝ ինչու, ասաց. ՛՛Չեմ կարող ասել՛՛
Անդրադառնալով մեկ այլ հարցի, թե ինչու՞ չեն կանգնեցրել պատերազմը՝ նա նշեց. ՛՛Հետո ՌԴ նախագահի խոսքերից, այլ աղբյուրներից եկած ինֆորմացիայից պարզվեց, որ դեռ 2020-ի հոկտեմբերի 19-ին նման առաջարկություն եղել է ՌԴ ղեկավարության կողմից՝ կետային առաջարկություններ, թե ինչ պետք է անել, ըստ էության՝ կյանքի էր կոչվելու Լավրովի պլանը:
Այդ առաջարկությունների մեջ ես ամենաշատը կարևորում եմ, որ առաջարկվում էր ՌԴ խաղաղապահ զորքեր մտցնել Արցախի տարածք, և դա կլիներ անվտանգության այն երաշխիքը, որը կապահովեր Արցախի բնակչության անվտանգությունը, նաև մենք լրացուցիչ տարածքներ չէինք կորցնի՝ Շուշին,. Հադրութը:
Ինչու չէին քննարկման առարկա դառնում ՌԴ-ի առաջարկները չեմ կարող ասել, դա չի ներկայացվել հանրությանը և Անվտանգության խորհրդի նիստերին:
Նոյեմբերի 7-ի դրությամբ ես չեմ իմացել այդ մասին, նոյեմբերի 8-ին ես հրաժարական եմ տվել՛՛:
Հարցազրույցն ամբողջությամբ կարելի է դիտել 5-րդ ալիքի եթերում, այսօր ժամը 22.20-ին: