Ապրիլյանի ժամանակ Ադրբեջանը գրավել է դիրքեր, բայց չի կարողացել լուծել իր առջև դրած մարտավարական խնդիրը. ԱՀ նախագահ
«Ապրիլյանի ժամանակ Ադրբեջանը դիրքեր գրավել է, դրանք եղել են ստրատեգիական, թե ոչ: Ոչ ստրատեգիական դիրքեր չկան»: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հարցին ապրիլյանը հաղթանակ էր, թե ոչ, նախագահը պատասխանեց.
«Մենք կորցրել ենք դիրքեր ունեցել ենք կորուստներ: Ադրբեջանը կրել է կորուստներ, վերցրել է դիրքեր: Բայց ըստ իս ապրիլյանի ժամանակ Ադրբեջանը չի կարողացել իրացնել իր առջև դրած մարտավարական նպատակը»:
Հարցին դա պատերազմ էր, թե ոչ, նախագահը նկատեց.
«Ապրիլյանի ժամանակ եղել են մարտական գործողություններ, կարելի է դա անվանել պատերազմ, կարելի է այլ կերպ»: