հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միությունը երախտապարտ է Բակո Սահակյանին և հաջողություններ է մաղթում Արայիկ Հարությունյանին

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միությունը երախտապարտ է Բակո Սահակյանին և հաջողություններ է մաղթում Արայիկ Հարությունյանին

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միությունը երախտապարտ է Արցախի պաշտոնաթող Նախագահ Բակո Սահակյանին հայրենիքին մատուցած ծառայությունների համար:Այս մասին նշված է Միության ֆեյսբուքյան էջում:

՛՛Բարձր ենք գնահատում նրա պաշտոնավարման տարիներին հատկապես Արցախի անվտանգության ամրապնդման գործում նրա ահռելի ներդրման համար:
Շնորհակալություն:

Հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ ենք մաղթում Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: