ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ապրիլի 17-ից կիրակի օրերին կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ դեպի Ամարաս, Գանձասար և Հակոբավանք

Ապրիլի 17-ից կիրակի օրերին կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ դեպի Ամարաս, Գանձասար և Հակոբավանք

Ապրիլի 17-ից սկսած՝ այսուհետ յուրաքանչյուր կիրակի, ժամը 08:30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Ամարասի, Գանձասարի և Հակոբավանքի վանական համալիրներ կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ։

Այս մասին տեղեկացնում են ՀԱԵ Արցախի թեմից` մանրամասնելով, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու ՀԱԵ Արցախի թեմի նախաձեռնած ամենշաբաթյա ուխտագնացությանը, գրանցվելու համար նախապես պետք է դիմեն Ստեփանակերտի Սրբ․ Աստվածածին առաջնորդանիստ և Սրբ․ Հակոբ եկեղեցիների մոմավաճառներին։

  • Կիսվել: