«Ապրելու երկիր» կուսակցությունը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Շահրամանյանի հետ․ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության թիմով այսօր այցելեցինք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն։ Հանդիպում ունեցանք նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Արցախցիների՝ իրենց հողում ապրելու անբեկանելի իրավունքը պետք է մնա հայկական օրակարգում, միևնույն ժամանակ շատ կարևոր է օր առաջ լուծել արցախցիների սոցիալական խնդիրները։
Կուսակցությունը ստեղծման օրվանից կանգնած է Արցախի և արցախցիների կողքին և շարունակում է իր առաքելությունը»,-նշել է նա։