հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ապատեղեկատվությունն է․ Արցախի ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ապատեղեկատվությունն է․ Արցախի ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները մարտի 5-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, մարտի 5-ին  ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել Ստեփանակերտից հերթափոխի մեկնած ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 և վիրավորվել 1 աշխատակից:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: