կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Անվտանգ ճանապարհն ու օդային կամուրջը պետք է ապահովեն արցախցիների իրավունքները. Ռուբեն Վարդանյան

Անվտանգ ճանապարհն ու օդային կամուրջը պետք է ապահովեն արցախցիների իրավունքները. Ռուբեն Վարդանյան

Նորմալ ճանապարհն ու օդային կամուրջը պետք է ապահովեն արցախցիների իրավունքները։ Այս մասին հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Արցախի շրջափակման մեկ ամիսը»  թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ՝ պատասխանելով օդային հաղորդակցության բացման կարեւորության մասին հարցին։  

«Ճանապարհ եւ օդային կամուրջ. 2020-ի նոյեմբերի 9-ից հետո իրավիճակն այնպիսին է, որ մենք շրջափակված ենք բոլոր կողմերից։ Ադրբեջանական տարածքով ճանապարհը ցանկացած պահի կարող է վտանգի տակ հայտնվել։ Պետք է լինի միջազգային ճնշում, որպեսզի առանց սահմանափակումների մարդիկ իրավունք ունենան ստանալ սնունդ, դեղորայք եւ իրացնել տեղաշարժվելու իրավունքը։ Ուստի պետք է ապահովվի անվտանգ ճանապարհ եւ օդային կամրջի բացում՝ իրացնելու սեփական իրավունքները՝ չվախենալով Ադրբեջանի կողմից խոչընդոտներից»,-նշեց Վարդանյանը։

  • Կիսվել: