հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում. ԱՀ նախագահի ցավակցական խոսքը

Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում. ԱՀ նախագահի ցավակցական խոսքը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ցավակցելով Ռուբեն Գասպարյանի հարազատներին.

՛՛Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը…

Վշտակցում եմ բոլոր հարազատներին:

Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին:

Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…՛՛:

Հիշեցնենք, որ այսօր թշնամու կրակից մահացել է ԲՀԿ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:

 

  • Կիսվել: