երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Աննկատ, բայց հաստատուն կերպով աճում են հայկական կողմի հնարավորությունները

Աննկատ, բայց հաստատուն կերպով աճում են հայկական կողմի հնարավորությունները

Արդեն տեսանելի է, որ Հայոց զինվորն աստիճանաբար հարմարվելով պարտադրված նորօրյա սերնդի պատերազմի պայմաններին՝ մտնում է մարտական գործողությունների նոր շրջան: Այս մասին գրում է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Դա ոչ միայն նկատելի է շուրջ 200 կմ-ոց ռազմաճակատային գծի հյուսիսային, հյուսիսարևելյան, արևելյան և հարավարևելյան հատվածներում, որտեղ թշնամին շաբաթներ շարունակ հուսահատ ճիգեր է գործադրում ճեղքելու հայկական ուժերի պաշտպանությունը և մատնվում անհաջողության, այլև արդեն Հադրութից Արաքս ընկած մարտագծում ժամ առ ժամ փոփոխվող օպերատիվ իրադրությունից:

Ընթացիկ գործողությունները հուշում են, որ ժամանակը գործում է ոչ թե հակառակորդի, այլ յուրային զորքերի օգտին, քանի որ գնալով՝ օր-օրի ոչ միայն նոսրանում են ադրբեջանա-թուրքական հանցավոր ղեկավարության կողմից վարձակալված գրոհայինների շարքերը (որոնք հանդիսանում են հակառակորդի հիմնական հարձակողական ուժերը), այլև կրճատվում միլիարդավոր նավթադոլարներով ձեռք բերված սպառազինության և տարատեսակ ռազմա-տեխնիկական միջոցների թվաքանակը:

Հատկանշական է, որ հակառակ դրան, աննկատ, բայց հաստատուն կերպով աճում են հայկական կողմի հնարավորությունները, ինչն ամենայն հավանականությամբ իրենց զգացնել կտան մոտ ապագայում: Այս և ընթացիկ մյուս զարգացումներից ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Ալիևը հայտնվել է Էդողանի լարած թակարդի մեջ, իսկ վերջինս՝ իր հիմար երևակայության»,- ասվում է նրա գրառման մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: