հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անմշակ հող Արցախում չի լինելու, ներկրվելու է ոչխարների մեծ գլխաքանակ․ Արայիկ Հարությունյան

Անմշակ հող Արցախում չի լինելու, ներկրվելու է ոչխարների մեծ գլխաքանակ․ Արայիկ Հարությունյան

Այս տարի սեպտեմբեր-հոկտեմբերի ամիսներից Արցախի Հանրապետություն ոչխարներ կներկրվեն, իր ֆեյսբուքյան ասուլիսում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով առաջիկա հինգ տարիների իր ծրագիրը։

Նրա խոսքով, Արցախում առկա ռեսուրսների հաշվին, հնարավոր չէ ծրագրեր իրականացնել այդ պատճառով էլ որոշել են ներկրել։

«Առաջին ներմուծումը կլինի սեպտեմբեր, հոկտեմբեր ամսից և ամեն տարի մեծ քանակությամբ՝ շուրջ 50 հազար գլուխ ներկրելու ենք, որը պարենային անվտանգության հարցում մեզ շատ կօգնի», - հավելել է Հարությունյանը։

Արցախի նախագահի խոսքով, գյուղատնտեսության ոլորտը փորձելու են բազմազան լուծումներով զարգացնել։

«Փորձելու ենք շատ մեծ տեմպերով աճ արձանագրել գյուղատնտեսության ոլորտում։ Դուք ականատեսն եք լինելու՝ ինչպես է լրացուցիչ 40-50 հազար հա հող մշակվելու Արցախում։ Եթե կուզեք, կարող եք նաև մասնակիցը լինել։ Մեր խնդիրն է՝ անմշակ հող Արցախում չպետք է լինի և մենք դրան հասնելու ենք», - ընդգծել է Հարությունյանը։

  • Կիսվել: