երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Անհրաժեշտ է ապահովել Լաչինի միջանցքով  տեղաշարժի ազատությունն և մարդասիրական հրատապ կարիքների լուծումը․ Կոլոմինա

Անհրաժեշտ է ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն և մարդասիրական հրատապ կարիքների լուծումը․ Կոլոմինա

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վատթարացման առնչությամբ։

«Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վատթարացմամբ։ Առանցքային է ազատ տեղաշարժի ապահովումն ու հրատապ հումանիտար կարիքների բավարարումն ապահովելը։

ՆԱՏՕ-ն բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում կրկնապատկել ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցված խաղաղության համաձայնագրի հասնելու համար»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կոլոմինան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: