շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անհեթեթություն է, թե ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել․ Շուշան Ստեփանյան

Անհեթեթություն է, թե ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել․ Շուշան Ստեփանյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքում է Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը «Սմերչ»-ով կրակի տակ առնելու մասին լուրերը՝ այն որակելով անհեթեթություն։

«Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է:
Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել»,- գրել է նա։

  • Կիսվել: