կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Անցած տարի Արցախում գրանցվել են ապօրինի զենք- զինամթերքի հայտնաբերման ավելի քան 50 և կամավոր հանձնելու 150-ից ավելի դեպքեր

Անցած տարի Արցախում գրանցվել են ապօրինի զենք- զինամթերքի հայտնաբերման ավելի քան 50 և կամավոր հանձնելու 150-ից ավելի դեպքեր

Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից 2022 թվականին հայտնաբերվել է զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության 56 դեպք, ինչպես նաև գրանցվել է դրանք կամավոր հանձնելու 158 դեպք:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության դատախազության կողմից հրապարակված տեղեկագրից՝  2022 թվականի ընթացքում Հանրապետությունում զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության վերաբերյալ :

Ըստ այդմ՝  հայտնաբերվել կամ քաղաքացիների կողմից հանձնվել է  մասնավորապես 67 ինքնաձիգ և 26023 փամփուշտ, 28 հրացան, 21 ատրճանակ, 4 նռնականետ,  4 գնդացիր և 4000 փամփուշտ,  ինչպես նաև  150 նռնակ և այլն:

Нет описания фото.

  • Կիսվել: