հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Անցակետի տեղադրումը կապահովի ճանապարհի թափանցիկությունն ու անվտանգությունը». Բայրամովը՝ Լաչինի ճանապարհին անցակետ տեղակայելու մասին

«Անցակետի տեղադրումը կապահովի ճանապարհի թափանցիկությունն ու անվտանգությունը». Բայրամովը՝ Լաչինի ճանապարհին անցակետ տեղակայելու մասին

Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Լաչինի ճանապարհի սկզբնամասում սահմանային անցակետի տեղակայումը կապահովի ճանապարհի թափանցիկությունը և անվտանգությունը: Նման կարծիք նա հայտնել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպման ժամանակ:

Բայրամովը, մասնավորապես, նշել է. ՛՛Հայկական կողմը Լաչին-Խանքենդի ճանապարհին ապօրինի գործառույթներ է իրականացրել, ապրիլի 23-ին սահմանապահ անցակետի տեղակայումը թափանցիկություն և անվտանգություն կապահովի՛՛:

Բացի այդ՝ Ադրբեջանի արտգործնախարարը նաև նշեշ է, որ Ադրբեջանը ՛՛փորձում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն ամեն անգամ բախվում է Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշմանն ու անդադար սադրանքներին՛՛:

 

  • Կիսվել: