ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Անցակետի տեղադրումն Ադրբեջանի հերթական քայլն է՝ իր մշակած քաղաքականությամբ հայաթափելու Արցախը. ԱՀ ԱԺ փոխնախագահ

Անցակետի տեղադրումն Ադրբեջանի հերթական քայլն է՝ իր մշակած քաղաքականությամբ հայաթափելու Արցախը. ԱՀ ԱԺ փոխնախագահ

Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությամբ ոչ մի ոճրագործության, հանցագործության առջև չի կանգնելու, և  բոլոր քայլերը պիտի կատարել դրանք կանխելու ուղղությամբ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը: 

«Կարծում եմ՝ դա սպասելի քայլ էր, իսկ թե ինչքանով ենք պատրաստվել և պատրաստ հաղթահարելու ևս մի խոչընդոտ մեր գոյատևելու խնդրում,  հաջորդ հարցն է: Պետք է մշակենք մի քաղաքականություն, որը նկատի է առնում, որ Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությամբ ոչ մի ոճրագործության, հանցագործության առջև չի կանգնելու, և մենք բոլոր քայլերը կատարենք դրանք կանխելու ուղղությամբ: Առաջինը՝  բոլոր ջանքերը պետք է գործադրենք, որպեսզի ինքնապաշտպանությունը բարձրացնենք անհամեմատ բարձր մակարդակի»,-նշել  է Գ. Բաղունցը՝ հավելելով, որ  բացի այդ, դիվանագիտական, տնտեսական և այլ ասպարեզներում անհրաժեշտ են մտածված,  մշակված ու հաշվարկված քայլեր ադրբեջանաթուրքական ագրեսիային ամբողջ ճակատով դիմակայելուն պատրաստ լինելու համար:

  • Կիսվել: