հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամուր եմ հոգով և ֆիզիկապես․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ամուր եմ հոգով և ֆիզիկապես․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է հանրապետության գողտրիկ վայրերից մեկը, որտեղ լեռնային պայմաններում պատրաստություն էին անցնում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները։ 

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ մեր հանրապետության գողտրիկ վայրերից մեկը, որտեղ լեռնային պայմաններում պատրաստություն էին անցնում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Ծանոթանալով ծառայության պայմաններին և տալով մի շարք կարևոր, այդ թվում՝ հանրային մտահոգությունների տիրույթում գտնվող հարցերին առնչվող ցուցումներ՝ որոշեցի փորձել ուժերս և տղաների հետ առանց դադարի հաղթահարել եմ մոտ 1 կմ դժվարին ճանապարհ, իսկ բարձունքի գագաթին 13-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին էր:

Ամուր եմ՝ կամքով և ֆիզիկապես: Պատրաստ եմ ակտիվ եռանդով ծառայելու հայրենիքիս ու ժողովրդիս:

Ի գործ…»,- գրել է նախագահ ու տեսանյութ հրապարակել։

  • Կիսվել: