ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը Կոնգրեսում անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներին

ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը Կոնգրեսում անդրադարձել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներին

Ապրիլի 19-24-ը  ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների ԱՄՆ Կոնգրեսում, Մասաչուսեթսի նահանգային խորհրդարանում, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը, Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ Ռոբերտ Ավետիսյանը իր ելույթներում երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգներին և բոլոր այն երկրներին, որոնք հայ ժողովրդի համար այդ ծանր տարիներին դիվանագիտության և հումանիտար ծրագրերի միջոցով բազմաթիվ կյանքեր են փրկել։
Возможно, это изображение 3 человека, Овальный кабинет и текст
ԱՄՆ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչը  նշել է, որ ցեղասպանության չարիքն առկա է նաև 21-րդ դարում, ինչի վառ դրսևորումն է 2020 թվականին Թուրքիայի և Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նորաստեղծ ժողովրդավարության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը, որն ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով և ռազմական հանցագործություններով։
Возможно, это изображение Таймс-сквер, толпа и текст
Ռոբերտ Ավետիսյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ վարվող ահաբեկչական քաղաքականությանը, մասնավորապես, Արցախի՝ շուրջ հինգ ամիս շարունակվող շրջափակմանը, Հայաստանից Արցախ մատակարարվող գազի և էլեկտրականության խափանումներին և այլն։
«Արցախի շրջափակումը հստակ ցեղասպանական նպատակ ունի․ կազմակերպիչները ցանկանում են, որ Արցախի բնիկ հայերը կանգնեն երկընտրանքի առաջ՝ կամ լքել իրենց պատմական հայրենիքը, կամ մնալ ու մեռնել սովից, ցրտից ու հիվանդություններից»։
Возможно, это изображение 8 человек и Овальный кабинет
Այս համատեքստում Ռոբերտ Ավետիսյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք գործողությունները՝ ուղղված նոր ցեղասպանությունների կանխարգելմանը. «Հայոց ցեղասպանությունը սկսվել է 1915 թվականին, սակայն, ցավոք, այն չի ավարտվել։ Մենք պետք է միասին պայքարենք դրա դեմ: Աշխարհաքաղաքական կամ մերկանտիլ շահերը տեղ չունեն, երբ խոսքը վերաբերում է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը ցեղասպանություններից, ֆաշիզմից կամ ագրեսիվ ծավալապաշտությունից»։
Возможно, это изображение один или несколько человек, Таймс-сквер, толпа и текст «rooks won't miss cAforL ldi tire retarda LAYING lasdaq TARBUCK»

  • Կիսվել: