ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքը բացելու համար. Բլինքեն

ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա Լաչինի միջանցքը բացելու համար. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ մեկնաբանելով Երեւանի և Բաքվի միջեւ կարգավորմանը նպաստելու Վաշինգտոնի փորձերը, նշել է կա խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու հնարավորություն:

Պետքարտուղարը շեշտել է, որ հաշվի առնելով Լաչինի միջանցքում առկա «իսկական խնդիրները», ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա՝ միջանցքը ճանապարհը բացելու համար։

«Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը, մենք աշխատում ենք դրա վրա»,- ասել է պետքարտուղարը։

«Առանց չափազանցության, ես կարծում եմ, որ այժմ կա բարենպաստ պահ, որը խորապես կհամապատասխանի Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի շահերին», - հավելել է Բլինքենը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: