ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ-ն ԼՂ-ի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում․ ԱՄՆ դեսպանի պարզաբանումը

ԱՄՆ-ն ԼՂ-ի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում․ ԱՄՆ դեսպանի պարզաբանումը

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։

Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ ի պատասխան Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին։ 

«Խնդիրների կարգավորման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու ճանապարհն  ուղիղ երկխոսությունն է։ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։

Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության հարցը հայ-ադրբեջանական հակամարտության առանցքում է։  Ի վերջո, չափից երկար տևած  և բազմաթիվ մարդկային կյանքեր արժեցած այս հակամարտության տևական կարգավորումը երաշխավորելու միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղում բնակվողների իրավունքների պաշտպանության ապահովումն է և իրենց տներում ապահովության զգացում ունենալը»,-ասել է նա:

  • Կիսվել: