կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԱՄՆ Կոնգրեսում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լսումներ կլինեն

ԱՄՆ Կոնգրեսում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լսումներ կլինեն

ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերաբերյալ լսումներ կլինեն։ Լսումները նախատեսված են սեպտեմբերի 6-ին։ 

Լսումները բաց կլինեն ԱՄՆ Կոնգրեսի անդամների, Կոնգրեսի աշխատակազմի, շահագրգիռ հանրության և լրատվամիջոցների համար: Լսումները ուղիղ հեռարձակվելու են հանձնաժողովի կայքում։ 

Լսումներին կմասնակցի միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ 

  • Կիսվել: