ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչներ պահանջում են Բայդենից դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և աջակցել Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչներ պահանջում են Բայդենից դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և աջակցել Արցախին

ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչ, կոնգրեսական Բարբարա Լիի գլխավորությամբ, նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ պահանջելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմից դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և աջակցել Արցախին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

«ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչ, կոնգրեսական Բարբարա Լիի գլխավորությամբ, նամակ են հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ՝ պահանջելով Ջո Բայդենի վարչակազմից դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին և աջակցել Արցախին և դեմ հանդես գալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը և հակահայկական ագրեսիային»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: