ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ կոնգրեսականն ընդգծել է Արցախի ականազերծման ծրագրին աջակցելու կարևորությունը

ԱՄՆ կոնգրեսականն ընդգծել է Արցախի ականազերծման ծրագրին աջակցելու կարևորությունը

ԱՄՆ կոնգրեսական Թիջեյ Կոքսը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովի առջև: Նա ընդգծել է Արցախի ականազերծման ծրագրին աջակցելու կարևորությունը:

Կոքսը, մասնավորապես, ասել է. «Այս ծրագիրը (ԱՄՆ-ի օգնությունը Արցախին) ապահովում է միակ մարդասիրական աջակցությունը տարածաշրջանում իրականացվող ականազերծման աշխատանքներին: Եթե ծրագիրը չեղարկվի, ընտանիքները ստիպված կլինեն անորոշ ժամանակով ապրել ականների սպառնալիքի ներքո: Դա ավելի անհրաժեշտ է դարձնում, որ մենք շարունակենք ֆինանսական աջակցությունը: Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության առաջխաղացման հարցը չպետք է հակասական լինի»:

 

Այս մասին տեղեկանում ենք Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Միաժամանակ նշվում է, որ որ Ներկայացուցիչների պալատն այսօր ընդունելու է 2021 թվականի ֆինանսական տարվա Արտասահմանյան աջակցության ծրագրի օրինագիծը, որի շրջանակներում հատկացումներ են արվում նաև Արցախի ականազերծման ծրագրին:

 

  • Կիսվել: