կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել 1․5 միլիոն դոլար տրամադրել Արցախին

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել 1․5 միլիոն դոլար տրամադրել Արցախին

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի վիրտուալ հանդիպմանը առաջարկել է 1․5 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներին: Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի առաջին վիրտուալ լսումների ժամանակ քննարկվել են 2021 թվականի արտաքին օգնության հիմնական առաջնահերթությունները:

regionmonitor.com-ը հայտնում է, որ Շերմանի կոչին միացել են ևս 9 կոնգրեսականներ՝ Ջուդի Չուն, Դեյվիդ Սիսիլինին, Ջիմ Քոստան, Թջեյ Քոքսը, Ջոն Գարամենդին, Ջիմ Հիմեսը, Քերոլայն Մալոնին, Ադամ Շիֆն ու Ռաշիդա Թլայբը, ովքեր գրավոր կերպով իրենց աջակցությունն են հայտնել ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը:

Ամերիկահայ կազմակերպությունները շնորհակալություն են հայտնել կոնգրեսական Շերմանին ու նրա գործընկերներին՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում ականազերծման ծրագրի հարցը հնչեցնելու համար: Կազմակերպություններն ընդգծել են ականազերծման կարևորությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության համար և ծրագրի մարդասիրական բնույթը:

 

  • Կիսվել: