կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ամերիկահայերը մայրուղի են փակել՝ բողոքելով Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դեմ Արցախում

Ամերիկահայերը մայրուղի են փակել՝ բողոքելով Ադրբեջանի ցեղասպան գործողությունների դեմ Արցախում

Հազարավոր ամերիկահայերը բողոքի ակցիա են կազմակերպել և փակել Լոս Անջելես շրջանի Բըրբանք քաղաքի փողոցները՝ հաջակցություն շրջափակված Արցախի։

Անհնազանդության ակցիան մեկնարկել է մի քանի ժամ առաջ։ Նախ ցուցարարներն ավտոերթով Բըրբանքից ուղևորվել են դեպի Գլենդեյլ, ապա փակել գլխավոր մայրուղիներից մեկը՝ մոտ չորս ժամ կաթվածահար անելով երթևեկությունը։

Ըսկ ակցիայի մասնակիցների, իրենք ուղևորվում են Բըրբանք, որտեղ կհայտարարվի, թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել սրբազանի, Գլենդեյլի քաղաքապետ Արդի Քասախյանի և Ադամ Շիֆի զրույցի արդյունքներով։

«Բացեք կյանքի ճանապարհը, Դադարեցրեք ցեղասպանությունն Արցախում, Ադամ Շիֆ, մի՛ անտեսիր մեզԼ,- գրված է ցուցարարների պաստառներին:

«Բոլորի պարտականությունն է այստեղ լինել, լինել Հայաստանի և Արցախի կողքին»,- ասել է Գլենդելի Քաղաքային խորհրդի անգամ Էլեն Ասատրյանը:

Ցուցարարները կոչ են արել ամբողջ աշխարհի հայությանը ոտքի կանգնել ու չլռել:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: