շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ամբողջ աշխարհը բարձրաձայնում է՝ Արցախում հումանիտար ճգնաժամ է, բայց գործ չի արվում․ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիայի մասնակիցները ալյուր և հաց տեղադրեցին

Ամբողջ աշխարհը բարձրաձայնում է՝ Արցախում հումանիտար ճգնաժամ է, բայց գործ չի արվում․ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ակցիայի մասնակիցները ալյուր և հաց տեղադրեցին

«Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամները այսօր հերթական բողոքի ակցիան իրականացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ։

Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը կոչ հղեց ՄԱԿ-ին` հիշեցնելով պարտավորությունների մասին, որոնք այդպես էլ չի կատարում։

Այնուհետև նախաձեռնության անդամները ալյուր և հաց տեղադրեցին ՄԱԿ-ի գրասենյակի առջև։

«Հացը պետք է ՄԱԿ-ի միջոցով հասնի Արցախ, դա իրենց պարտավորությունն է, բայց հիմա նրանք ի վիճակի չեն դա անել։ Որոշում կայացնողներին պետք է ստիպել, ճնշել, որ բացեն Լաչինի միջանցքը, հումանիտար օգնություն տանեն մեր հայրենակիցներին։

ՄԱԿ ԱԽ խորհուրդը պարտավոր է օր առաջ իրականացնել Լաչինի միջանցքի բացումը։ Սա մեր պահանջն է։ Ամբողջ աշխարհը բարձրաձայնում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ է, բայց գործ չի արվում»,- հայտարարեց Նարեկ Այվազյանը։

  • Կիսվել: