չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ալիևը ծանոթացել է Կովսականի միջազգային օդանավակայանի կառուցմանը

Ալիևը ծանոթացել է Կովսականի միջազգային օդանավակայանի կառուցմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ հետ այցելել է Կովսական (Զանգիլան), որն Արցախյան երկրորդ պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նրանք ծանոթացել են Աղալի գյուղում «Խելացի գյուղ» նախագծի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, Կովսականի միջազգային օդանավակայանի կառուցմանը, ինչպես նաև մասնակցել են Կովսականի թվային ենթակայանի հիմնարկեքին և «Զանգիլան» 110/35/10 կիլովոլտ հզորությամբ ենթակայանի բացմանը:

 

 

 

  • Կիսվել: