շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ալիևը Տոկաևին հրավիրել է Վարանդայում կառուցվող մանկական ստեղծագործական կենտրոնի բացմանը

Ալիևը Տոկաևին հրավիրել է Վարանդայում կառուցվող մանկական ստեղծագործական կենտրոնի բացմանը

Այսօր Աստանայում անցկացվել են Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Տոկաևն ասել է, որ ՛՛երկու երկրների անկեղծ բարեկամության և փոխադարձ աջակցության ևս մեկ վառ ապացույցը ղազախ ժողովրդի նվերն է Ադրբեջանին՝ Մանկական արվեստի կենտրոնի կառուցումը Վարանդա քաղաքում՛՛։

՛՛Ինձ տեղեկացրին, որ այս օբյեկտի շինարարությունն իրականացվում է բավականին արագ տեմպերով։ Կարծում եմ՝ շատ մոտ ապագայում մենք կկարողանանք տեսնել այս կարևոր կառույցի գործունեության սկիզբը՛՛,-նշել է Ղազախստանի նախագահը։

Իր հերթին Ալիևը Տոկաւին հրավիրել է կենտրոնի բացմանը. ՛՛Ուզում եմ ևս մեկ անգամ իմ և Ադրբեջանի ողջ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնել Հեյդար Ալիևի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու, Ղազախստանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկի անվանակոչության համար։ Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել ձեր անձնական որոշման համար՝ ՛՛ազատագրված Ղարաբաղում՛՛ Կուրմանգազիի անվան մանկական ստեղծագործական կենտրոն կառուցելու։ Շինարարությունն իրականում արդեն շատ ակտիվ է ընթանում, և, օգտվելով այս հնարավորությունից, ցանկանում եմ ձեզ հրավիրել այս կենտրոնի բացմանը՛՛:

 

  • Կիսվել: