երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ալիևը սկսել է վերակառուցել արցախյան քաղաքներն ու գյուղերը

Ալիևը սկսել է վերակառուցել արցախյան քաղաքներն ու գյուղերը

Ադրբեջանում այսօր տեղի է ունեցել երկրորդ ազգային քաղաքաշինական ֆորումը, որին ներկա են եղել շուրջ 200 օտարերկրյա հյուրեր՝ 53 երկրներից:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Իլհամ Ալիևը հանդիպման ժամանակ ասել է․ ՛՛Սա մեր բարեկամության և մեր ընդհանուր շահի արտացոլումն է՝ օկուպացիայի ժամանակ ամբողջությամբ ավերված տարածքները վերականգնված տեսնելու՛՛։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանը վերակառուցում է քաղաքները, իսկ գյուղերը զրոյից է ստեղծում: ՛՛Հետևաբար, մենք պետք է օգտագործենք ժամանակակից տեխնոլոգիաները և ստեղծենք լավագույն պայմանները նախկին փախստականների համար, ովքեր արդեն վերադարձել են՛՛,-ասել է Ալիևը:

Նա հավելել է. ՛՛Մենք Զանգիլանը դիտարկում ենք որպես կարևոր տրանսպորտային կետ՝ իր աշխարհագրական դիրքով և այն պատճառով, որ այն գտնվում է տրանսպորտային միջանցքներում՛՛:

Ընդհանուր առմամբ, արդեն հաստատվել են ութ քաղաքների և 92 գյուղերի գլխավոր հատակագծերը։

  • Կիսվել: